Մինչեւ 2030 թ․ Երկիր մոլորակում կարող է սով սկսվել
Մինչեւ 2030 թ․ Երկիր մոլորակի վրա կարող է սով սկսվել։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի կլիմայագետները, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը։
Սովի պատճառ կդառնա գլոբալ տաքացումը։ Հետազոտողները հետեւել են եգիպտացորենի բերքին ու հայտնաբերել, որ միջինտարեկան ջերմաստիճանի բարձրացումից կրճատվում է նաեւ դրա աճի ժամանակաշրջանը ու բերքի ծավալը։ Եգիպտացորենը այսօր շարունակում է համարվել աշխարհի գլխավոր գյուղատնտեսական կուլտուրաներից մեկը։
Ակնկալվում է, որ ամենից շատ կտուժի Աֆրիկան։ Օդի բարձր ջերմաստիճանի պատճառով բույսերի որոշ տեսակներ հնարավոր չի լինի աճեցնել այդ մայրցամաքում։ Եգիպտացորենի բերքատվությունը կնվազի նաեւ մյուս երկրներում։
ՄԻաժամանակ գիտնականները կարծում են, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը չի կարող կանգնեցնել այդ գործընթացը։ Եթե արտանետումները հենց այսօր դադարեն, ապա սովը Երկիր մոլորակում կսկսվի ոչ թե 2030-ին, այլ 2050-ին։
News.am