Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին բանաձեւին
https://parstoday.ir/hy/news/world-i54402-Եվրախորհրդարանը_հավանության_է_արժանացրել_համաեվրոպական_բանակ_ստեղծելու_մասին_բանաձեւին
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին բանաձեւին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 06:44 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին բանաձեւին

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին բանաձեւին:

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Բելգիայի նախկին վարչապետ, Brexit-ի շուրջ բանակցությունների համար պատասխանատու Գի Վերհոֆստադտի առաջարկած բանաձեւը՝ Եվրամիության կենտրոնացման եւ ԵՄ ֆինանսների նախարարի պաշտոն ու եվրոպական բանակ ստեղծելու մասին:

BBC-ի հաղորդմամբ՝ բանաձեւի օգտին քվեարկել է 283 պատգամավոր, դեմ՝ 269-ը, ձեռնպահ՝ 83 պատգամավոր:

Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ հիմնարար պայմանագրի բարեփոխումների սկիզբ:

Բելգիացի գործիչը կարծում է, որ Եվրամիության ներսում հարկավոր է առաջնահերթությունը տալ երկրի մեծամասնության որոշումներին՝ այս կամ այն հարցով չսպասելով ԵՄՄ բոլոր երկրների հավանությանը:

News.am