Նալբանդյանն ու Բարզանին քննարկել են Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i54424-Նալբանդյանն_ու_Բարզանին_քննարկել_են_Էրբիլում_ՀՀ_հյուպատոսության_բացման_հարցը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 12:19 Asia/Tehran
  • Նալբանդյանն ու Բարզանին քննարկել են Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացման հարցը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

orer.am/