Բելգիան ուժեղացնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ուժեղացրել են Ֆրանսիայի հետ սահմանին իրականացվող ստուգումները ներգաղթյալների սպասվող մեծ հոսքից զգուշանալու համար: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը հայտարարել է, որ սահմանին կտեղակայվի 290 ոստիկանից կազմված խումբ: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական դատարանը որոշում է կայացրել վտարել Կալե քաղաքի «Ջունգլի» ճամբարում ապաստանած փախստականների մի մասին: Յան Յամբոնը նշել է, որ վտարված փախստականներն արդեն Բելգիայի ճանապարհին են: Նա հայտնել է, որ սահմանային ստուգումները, որոնք հակասում են շենգենյան գոտում ազատ տեղաշարժի սկզբունքին, ուժի մեջ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է: Ըստ նախարարի` իշխանության այս քայլը չի նշանակում, որ սահմանը կարող է փակվել, այլ պարզապես նպատակային ստուգումներ կիրականացվեն և անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող մարդիկ անմիջապես կարտաքսվեն:
Ankakh.com
21/2/2016