ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ավելացման հովանավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i54538-ՆԱՏՕ_ի_ռազմական_ծախսերի_ավելացման_հովանավորումը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարն ու Հյուսիսատլանտյան պայմանագրի գլխավոր քարտուղարը հովանավորել են այդ կազմակերպության ռազմական ծախսերի ավելացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 15:08 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ավելացման հովանավորումը

ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարն ու Հյուսիսատլանտյան պայմանագրի գլխավոր քարտուղարը հովանավորել են այդ կազմակերպության ռազմական ծախսերի ավելացումը:

Շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, «ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ-ի արտաքաին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի ասել է.«ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ավելացումը և ապահովումը պայմանագրի բոլոր անդամների պարտականությունն է»:

Մոգերինին նույնպես իր հավանությունն է տվել ՆԱՏՕ-ի պաշտպանական բյուջեի ավելացմանը և այդ ուղղությամբ բոլորի համագործակցությանը:

Կարևորելով այդ խնդրի անհրաժեշտությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենց Ստոտլենբերգն ասել է.«Բոլոր երկրները մասնակցում են ՆԱՏՕ-ի բյուջեի գոյացմանը և պայմանագրի բոլոր անդամները պետք է իրենց ներքին համախառն արտադրանքի հասույթի 2 տոկոսը հատկացնեն այս խնդրին»:

Արևմտյան վերհիշյալ երկու պաշտոնյաների այս դիրքորոշումը այն դեպքում է արծարծվում, երբ Մյունխենի անվտանգության համաժողովում Լավրովը քննադատել է Արևմուտքի լարվածություն առաջացնող քաղաքականությունը: