Ֆրանսիայի արտգործնախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չպառակտել Եվրոպան
https://parstoday.ir/hy/news/world-i54600-Ֆրանսիայի_արտգործնախարարը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ին_չպառակտել_Եվրոպան
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան Մարկ Էյրոն Journal du Dimanche ամսագրին տված հարցազրույցում նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ չփորձել թուլացնել կամ պառակտել Եվրոպան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 08:11 Asia/Tehran
  • Ֆրանսիայի արտգործնախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չպառակտել Եվրոպան

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան Մարկ Էյրոն Journal du Dimanche ամսագրին տված հարցազրույցում նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ չփորձել թուլացնել կամ պառակտել Եվրոպան:

«Վստահ եմ, որ Եվրոպայի պառակտմանը կամ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված բոլոր փորձերը կտապալվեն: Միացյալ Նահանգները չեն կարող տալ այն առավելությունները, որոնք Եվրոպական Միությունն առաջարկում է իր անդամ պետություններին»,-նկատել է պաշտոնյան: 

Էյրոյի խոսքերով՝ իր բրրտանացի գործընկեր Թերեզա Մեյը համակարծիք է այն հարցում, որ ԱՄՆ համար ավելի շահեկան է ուժեղ գործընկեր ունենալ՝ ի դեմս Եվրոպայի: 


Անդրադառնալով գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին՝ Էյրոն նկատել է, որ Ֆրանսիան թույլ չի տա որևէ օտարերկրյա միջամտություն՝ լինի դա Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը: 

Էյրոն վստահություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանն աջակցում է թեկնածուներ Մարին լը Պենին ու Ֆրանսուա Ֆիյոնին՝ կիբերհարձակումներ իրականացնելով Էմմանուել Մակրոնի դեմ: 

«Ֆրանսիան որևէ միջամտություն թույլ չի տա, չի թողնի որպեսզի ինչ-որ մեկը թելադրի, թե ինչ ընտրություն անել»,-եզրափակել է Էյրոն:

tert.am