Anonimus հաքերային խումբը դեմ է ադրբեջանական TAP գազատարի կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i5482-anonimus_հաքերային_խումբը_դեմ_է_ադրբեջանական_tap_գազատարի_կառուցմանը
Միջազգային Anonimus հաքերային խմբավորումը գրոհել է իտալական Ապուլիա նահանգի գործադիր իշխանության կայքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 12:06 Asia/Tehran
  • Anonimus հաքերային խումբը դեմ է ադրբեջանական TAP գազատարի կառուցմանը

Միջազգային Anonimus հաքերային խմբավորումը գրոհել է իտալական Ապուլիա նահանգի գործադիր իշխանության կայքի վրա:

Գրոհը կատարվել է ի նշան բողոքի Անդրադրիատիկ գազատար խողովակաշարի (TAP) նախագծի դեմ, որը նախատեսված է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANSA լրատվական գործակալությունը, հաքերներն իրենց գործողությունները հիմնավորել են այն բանով, որ TAP-ը «վնաս է հասցնում շրջակա միջավայրին»: Հաքերները Ապուլիայի բնակչությանը կոչ են արել «համախմբվել էկոհամակարգի քայքայման դեմ»:

Իտալիայում TAP-ի դեմ բողոքներ դիտվել են ավելի վաղ եւս: Տվյալ նախագծի դեմ բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչը հանդիսանում է Իտալիայի խորհրդարանում ներկայացված 5 Star քաղաքական շարժումը: