Քաղաքական գործիչների զայրալից հռետորաբանությունն աշխարհն ավելի վտանգավոր Է դարձրել. Amnesty International
Երկպառակություններ սերմանող, զայրալից հռետորաբանությունը, որը բնակչության որոշ խմբերի հակադրում Է մյուսներին, որն իրենց համար զենք են դարձրել քաղաքական գործիչներն աշխարհի շատ երկրներում, բայց ամենից առաջ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, աշխարհը դարձրել Է ավելի վտանգավոր եւ տարանջատված, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ խնդրահարույց:
Այս մասին ասված Է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 410-Էջանոց զեկույցում, որը հրապարակել Է Amnesty International միջազգային կազմակերպությունը: Դրանում իրավապաշտպանները վերլուծել են այս բնագավառի դրությունն աշխարհի 159 երկրներում՝ հանգելով այն անմխիթարական եզրակացության, որ ընթացիկ տարում հարկ չկա բարելավում սպասել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չնայած անցյալի դասերին, 2016 թվականին մենք դարձանք այն բանի վկաները, որ մարդկային արժանապատվության եւ հավասարության գաղափարը, մարդկային ընտանիքի բուն գաղափարը վճռականորեն հետ Է մղել մեղադրանքների, վախի եւ քավության նոխազի որոնման հռետորաբանությունը, որն օգտագործում են նրանք, ովքեր փորձում են անցնել իշխանության գլուխ կամ ցանկացած գնով պահել այն»,- հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am