Շուրջ 6 մլն. փախստական ցանկանում է մուտք գործել Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/world-i54902-Շուրջ_6_մլն._փախստական_ցանկանում_է_մուտք_գործել_Եվրոպա
«Միջերկրածովյան երկրներում շուրջ 6 մլն. փախստականներ սպասում են դեպի Եվրոպա «ճամփորդությունը» շարունակելու իրենց հնարավորությանը»,-գրում է Bild հանդեսը: Նման թվային տվյալներ է պարունակում գերմանական հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 12:48 Asia/Tehran
  • Շուրջ 6 մլն. փախստական ցանկանում է մուտք գործել Եվրոպա

«Միջերկրածովյան երկրներում շուրջ 6 մլն. փախստականներ սպասում են դեպի Եվրոպա «ճամփորդությունը» շարունակելու իրենց հնարավորությանը»,-գրում է Bild հանդեսը: Նման թվային տվյալներ է պարունակում գերմանական հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցը:

«Միայն Թուրքիայում, փաստաթղթի համաձայն, փախստականների ընդունման կենտրոններում տեղավորվել է 2,93 մլն. մարդ, 710 հզր. փախստական կա Հորդանանում եւ մոտ 1,2 մլն. Լիբիայում: Եւս 80 հզր. փախստական սպասում է այսպես կոչված «բալկանյան երթուղում», նրանցից միայն 63 հզր.-ը գտնվում են Հունաստանի տարածքում»:

«Շատ փախստականներ Կենտրոնական Աֆրիկայի երկրների քաղաքացի են: Նրանք Եվրոպա են ցանկանում մեկնել Մալիի, Նիգերի, Ալժիրի եւ Լիբիայի տարածքներով: Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Մալին եւ Նիգերը փակեն տրանզիտային երթուղիները եւ միջոցներ ձեռնարկեն փախստականներ տեղափոխող անձանց դեմ»:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցն Ալժիր չեղարկվել է այդ երկրի նախագահի հիվանդության պատճառով: Ալժիրի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Մերկելը ծրագրել էր փախստականների հարցով համաձայնագիր կնքել՝ Թուրքիայի հետ կնքված պայմանագրի օրինակով»,-եզրափակում է պարբերականը:

galatv.am/