Կիևն առաջարկում է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ-ի ԱԽ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i54932-Կիևն_առաջարկում_է_զրկել_Ռուսաստանին_վետոյի_իրավունքից_ՄԱԿ_ի_ԱԽ_ում
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն առաջարկել է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 14:12 Asia/Tehran
  • Կիևն առաջարկում է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ-ի ԱԽ-ում

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն առաջարկել է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է արդյունավետ արձագանքի արյունահեղ հակամարտություններին, անկախ հակամարտության կողմի հնարավոր անդամակցությունից»,- հայտարարել է Կլիմկինը ԱԽ նիստում:

Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, վետոյի իրավունք ունեն, որը հնարավորություն է տալիս արգելափակել կազմակերպության ցանկացած բանաձև:

Կլիմկինը հիշեցրել է, որ ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության, հակամարտության կողմ հանդիսացող երկիրը պետք է ձեռնպահ մնա որոշումներ կայացնելիս: Ըստ արտգործնախարարի՝ այդ կետն անտեսվում է, ինչն անթույլատրելի է:

armedia.am/