Ուկրաինան պատրաստ է փետրվարի 25-ից վերականգնել ռուսական բեռնափոխադրումների տարանցումը
https://parstoday.ir/hy/news/world-i5512-Ուկրաինան_պատրաստ_է_փետրվարի_25_ից_վերականգնել_ռուսական_բեռնափոխադրումների_տարանցումը
Ուկրաինայի կառավարությունը որոշել է բավարարել ռուսական բեռնատարների տարանցումը արգելաբացելու մասին Ենթակառուցվածքների նախարարության առաջարկը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 14:39 Asia/Tehran
  • Ուկրաինան պատրաստ է փետրվարի 25-ից վերականգնել ռուսական բեռնափոխադրումների տարանցումը

Ուկրաինայի կառավարությունը որոշել է բավարարել ռուսական բեռնատարների տարանցումը արգելաբացելու մասին Ենթակառուցվածքների նախարարության առաջարկը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։

Հաղորդվում է, որ տարանցումը կգործի փետրվարի 25-ից՝ ժամը 00։00-ից։

«Ուկրաինայի Ենթակառուցվածքների նախարարությունն ընդունել է Ռուսաստանի առաջարկն ու մինչեւ Ուկրաինա տարանցումը վերականգնել, սակայն միայն համարանիշերից անկախ տարանցիկ հոսքերի անվտանգությունն ապահովելու համար։ Ես Ավակովին խնդրել եմ օգնել վերականգնել Ուկրաինայի տարածքով տարանցիկ հոսքերի անարգել անցումը»,- ասել է ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ միջոցներն ընդունվել են փոխադարձության սկզբունքով։