Մերկելի դաշնակիցը կոչ է արել պատասխանել ԱՄՆ վարչակազմի մկանների ցուցադրման խաղին
https://parstoday.ir/hy/news/world-i55192-Մերկելի_դաշնակիցը_կոչ_է_արել_պատասխանել_ԱՄՆ_վարչակազմի_մկանների_ցուցադրման_խաղին
Գերմանիայի Բուդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության նախագահ Ֆոլքեր Քաուդերը կոչ է արել ավելի մեծ ինքնավստահությամբ շփվել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է DW-ն:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 25, 2017 08:28 Asia/Tehran
  • Մերկելի դաշնակիցը կոչ է արել պատասխանել ԱՄՆ վարչակազմի մկանների ցուցադրման խաղին

Գերմանիայի Բուդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության նախագահ Ֆոլքեր Քաուդերը կոչ է արել ավելի մեծ ինքնավստահությամբ շփվել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է DW-ն:

Անհրաժեշտ է կոշտ պատասխանել առեւտրային քաղաքականությունում ԱՄՆ վարչակազմի մկանների ցուցադրման խաղին, Funke Mediengruppe պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մերձավորագույն դաշնակիցը: «Եթե Դոնալդ Թրամփը գերմանական եւ եվրոպական ապրանքների դեմ տույժային մաքսատուրքեր է մտցնում, Եվրոպան պետք է նույնպիսի մաքսատուրքեր սահմանի ամերիկյան արտադրանքի ներմուծման վրա»,- կարծում է Քաուդերը:

«Մենք պետք է Վաշինգթոնի մեր բարեկամներին հիշեցնենք, որ առեւտրային պատերազմները, որոնք նախկինում վարվել են, կողմերից ոչ մեկին հաջողություն չեն բերել»,- ընդգծել է նա:

Դոնալդ Թրամփը ամրիկյան արտադրանքի հովանավորչական քաղաքականության շրջանակներում խոստացել է բարձր մաքսատուրքեր մտցնել Մեքսիկայի գործարաններում Հյուսիսային Ամերիկայի երկրների համար ապրանքներ արտադրող ընկերությունների համար: Այս սպառնալիքը վերաբերել է նաեւ գերմանական BMW կոնցեռնին:

news.am