ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Երևանին և Բաքվին բանակցությունների կոչ է անում
https://parstoday.ir/hy/news/world-i55574-ԵԱՀԿ_ՄԽ_ամերիկացի_համանախագահը_Երևանին_և_Բաքվին_բանակցությունների_կոչ_է_անում
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգություն և կայուն խաղաղություն հաստատելուն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 01, 2017 12:21 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Երևանին և Բաքվին բանակցությունների կոչ է անում

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգություն և կայուն խաղաղություն հաստատելուն:

Այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Դիվանագետի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 26-ի հայտարարությունում ևս մեկ անգամ կոչ է արվել հարգել կրակի դադարեցման ռեժիմը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումն է կատարել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և կուրստներ կրելով հետ է շպրտվել:

1in.am