Էրդողանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i55674-Էրդողանն_ու_Ալիևը_քննարկել_են_ղարաբաղյան_խնդիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 12:03 Asia/Tehran
  • Էրդողանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

Թուրքական լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին:

Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել, փոխանցում է Ermenihaber-ը:

Ըստ Էրդողանի՝ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ 20 տարուց ավելի ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:

Թուրքիայի նախագահը պնդել է, որ այս հարցում ինչպես Տնտեսական, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն և միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնեն Հայաստանի քաղաքականության մասին:

armedia.am/