Էրդողանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Թուրքական լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին:
Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել, փոխանցում է Ermenihaber-ը:
Ըստ Էրդողանի՝ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ 20 տարուց ավելի ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
Թուրքիայի նախագահը պնդել է, որ այս հարցում ինչպես Տնտեսական, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն և միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնեն Հայաստանի քաղաքականության մասին:
armedia.am/