Կահիրեյում կայացել է ահաբեկչության դեմ պայքարի կոնֆերանսը
(last modified Thu, 02 Mar 2017 12:40:01 GMT )
Մարտ 02, 2017 16:10 Asia/Tehran
  • Կահիրեյում կայացել է ահաբեկչության դեմ պայքարի կոնֆերանսը

Մուսուլման և քրիստոնյա կրոնագետների մասնակցությամբ Կահիրեյում կայացած «Ահաբեկչության դեմ պայքարի» կոնֆերանսում ընդգծվել է, որ ահաբեկչության և Իսլամի միջև որևէ կապ չկա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ կոնֆերանսի ընթացքում, քննադատելով իսլամ կրոնը ահաբեկչության հետ նույնացնելու ուղղությամբ տարվող ջանքերը, Ալ-Ազհարի շեյխ Ահմեդ Ալթայեբն ասել է.-«Բոլոր կրոնները հեռու են ահաբեկչությունից»:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում կայացած կոնֆերանսին մասնակցել էին եգիպտացի մուսուլման կրոնագետներ, Լիբանանի Մարունի եկեղեցու հոգևորական՝ Բաշար Ալ-Ռաաին և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի եկեղեցիների ներկայացուցիչներ: