Իրանի նախագահ. Իսլամական երկրները պետք է միավորվեն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների
Սահաբ - Իրանի նախագահն ասել է, որ իսլամական երկրների կրոնական, իրավական և մարդասիրական պարտականությունն է միավորվելով և ճշգրիտ ու անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկելով կանխել ճգնաժամային շրջաններում մուսուլմաններին հասցվող վնասների շարունակումը։
Վկայակոչելով Նախագահական տեղեկատվական կենտրոնը, Sahab ցանցը հաղորդում է ,որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հինգշաբթի օրը Կահիրեում «D-8»-ի համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վերջին զարգացումներին և այս տարածաշրջանի երկրներում տեղի ունեցած փոփոխություններին, հավելել է, -«Ավելի քան 14 ամիս է, ինչ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը, հատկապես Գազայի հատվածը և Լիբանանի հարավը, իսկ այժմ՝ իսլամական երկիր՝ Սիրիան ենթարկվում են Իսրայելի օկուպանտ ռեժիմի համատարած հարձակումներին»։
Իրանի նախագահը նշել է․-«Խաղաղ բնակիչների դաժան սպանությունները և պատերազմից ու համատարած ահաբեկչությունից տուժած կանանց, երեխաների և տղամարդկանց հրի ու սրի մատնվելը բացահայտել են անապահովություն տարածելու անօրինական նպատակների նոր ծավալները։
Փեզեշքյանն հստակեցրել է, -«Այժմ իսլամական երկրների կրոնական, իրավական և մարդասիրական պարտականությունն է միավորվելով և ճշգրիտ ու անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկելով կանխել Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումների շարունակումը տարածաշրջանի երկրների վրա»։
Իր ելույթի մեկ այլ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով,որ անհրաժեշտ է անդամները միասնաբար կիրառեն նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին է արհեստական ինտելեկտը և կառավարել դրանց բացասական հետևանքները, առաջարկել է գագաթնաժողովում մշակել անհրաժեշտ հրահանգներ՝ նոր տեխնոլոգիաների օպտիմալ օգտագործման և անդամ երկրների տնտեսությունների ճկունության բարձրացման համար։
Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հստակեցրել է, -«Երիտասարդ ձեռներեցներին հավաքական աջակցություն ցուցաբերելու համար պետք է D-8-ի շրջանակներում անդամների համագործակցությամբ համատեղ միջոցառումներ իրականացվեն, ինչպիսիք են գաղափարների ու կապիտալի, և միասնական բանկի ու գիտատեխնիկական համատեղ պարկերի ստեղծումը, գիտատեխնոլոգիական հանդիպումների անցկացումը, ուսումնասիրական հնարավորությունների ստեղծումը, կրթաթոշակների տրամադրումը, դասախոսների և ուսանողների փոխանակումը, երիտասարդների ձեռներեցության հնարավորությունների ապահովումը, երիտասարդների զբաղվածության խնդիրները լուծելու համար՝ ձեռնարկություններում ներդրումները և գիտելիքահենք ձեռքբերումների ցուցահանդեսների անցկացումը»։