Թուրքիա-Հունաստան հարաբերությունները կրկին սրվել են՝ հասնելով պայթյունավտանգ աստիճանի
https://parstoday.ir/hy/news/world-i55690-Թուրքիա_Հունաստան_հարաբերությունները_կրկին_սրվել_են_հասնելով_պայթյունավտանգ_աստիճանի
Թուրքիա-Հունաստան հարաբերությունները կրկին սրվել են և արդեն հասել են պայթյունավտանգ աստիճանի: Էգեյան ծովում գտնվող բազմաթիվ անմարդաբնակ կղզյակների համար տարվող պայքարում կրկին բախվել են այս երկու պետությունների շահերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 13:07 Asia/Tehran
  • Թուրքիա-Հունաստան հարաբերությունները կրկին սրվել են՝ հասնելով պայթյունավտանգ աստիճանի

Թուրքիա-Հունաստան հարաբերությունները կրկին սրվել են և արդեն հասել են պայթյունավտանգ աստիճանի: Էգեյան ծովում գտնվող բազմաթիվ անմարդաբնակ կղզյակների համար տարվող պայքարում կրկին բախվել են այս երկու պետությունների շահերը:

Չնայած այն բանին, որ այս կղզյակները անմարդաբնակ են և բացառապես քարակույտ են հիշեցնում, սակայն իրենցից ներկայացնում են ռազմավարական լուրջ նշանակություն:

Չնայած այն բանին, որ այս երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բայց կոալիցիոն ուժերը կարծես այս անգամ բռնել են Հունաստանի կողմը, եթե նախկինում հանդես էին գալիս բացառապես խաղաղեցնողի դերում, այժմ այդպես չէ:

Թուրքիան գրեթե իր բոլոր հարևան պետությունների հետ ունի կոնֆիլտ, որը լի է ռազմական գործողություն սկսելու վտանգով:

operativ.am/