Մարտ 02, 2017 18:32 Asia/Tehran
  • «Մալայզիան պետք է խուսափի Իսլամական աշխարհի թուլացմանն ուղղված հարցերից».Իրան

Արձագանքելով Սաուդյան Արաբիայի թագավորի Կուալա Լամպուր կատարած այցի ավարտին հրապարակված հաղորդագրությանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Մալայզիայի կառավարությունից ակնկալվում է չներքաշվել այն հարցերում,որոնք արծարծվում են կասկածելի շրջանակների կողմից և ուղղված են Իսլամական աշխարհի թուլացմանը»:

Մարտի 2-ին, հերքելով Սաուդյան Արաբիայի թագավորի Կուալա Լամպուր կատարած այցի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ Իրանին տարածաշրջանի այլ երկրների ներքին հարցերի մեջ մեղադրելու անհիմն հայտարարությունը , Բահրամ  Ղասեմին ասել է.«Այդ անհիմն մեղադրանքը Սաուդյան Արաբիայի կեղծ ու նպատակային ջանքերի  շարունակությունն է, որոնք իրականանում են խոշոր գումարներով ու ծախսերով»: 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նաև ասել է.«Երկրի մշակութային հեղինակությունը վերաբերում է նրա պատմությանը, վաղեմի ու հարուստ քաղաքակրթությանը և սա շատ բնական երևույթ է ,ու առհասարակ հնարավոր չէ դա ձեռք բերել  ռազմական, տնտեսական ու նույնիսկ քաղաքական ոչ մի լծակով»:

«Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու , հարևան երկրների հետ բարի դրացիության քաղաքականության հետևելու և  աշխարհի երկրների հետ համագործակցության  վրա: Իրանը  միշտ ձգտել ու ձգտում է կայունության , անվտանգության ու խաղաղության և վճռակամ է  ահաբեկչության դեմ պայքարում», ընդգծել է Բահրամ Ղասեմին: 

 

Պիտակ