«Մալայզիան պետք է խուսափի Իսլամական աշխարհի թուլացմանն ուղղված հարցերից».Իրան
Արձագանքելով Սաուդյան Արաբիայի թագավորի Կուալա Լամպուր կատարած այցի ավարտին հրապարակված հաղորդագրությանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Մալայզիայի կառավարությունից ակնկալվում է չներքաշվել այն հարցերում,որոնք արծարծվում են կասկածելի շրջանակների կողմից և ուղղված են Իսլամական աշխարհի թուլացմանը»:
Մարտի 2-ին, հերքելով Սաուդյան Արաբիայի թագավորի Կուալա Լամպուր կատարած այցի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ Իրանին տարածաշրջանի այլ երկրների ներքին հարցերի մեջ մեղադրելու անհիմն հայտարարությունը , Բահրամ Ղասեմին ասել է.«Այդ անհիմն մեղադրանքը Սաուդյան Արաբիայի կեղծ ու նպատակային ջանքերի շարունակությունն է, որոնք իրականանում են խոշոր գումարներով ու ծախսերով»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նաև ասել է.«Երկրի մշակութային հեղինակությունը վերաբերում է նրա պատմությանը, վաղեմի ու հարուստ քաղաքակրթությանը և սա շատ բնական երևույթ է ,ու առհասարակ հնարավոր չէ դա ձեռք բերել ռազմական, տնտեսական ու նույնիսկ քաղաքական ոչ մի լծակով»:
«Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու , հարևան երկրների հետ բարի դրացիության քաղաքականության հետևելու և աշխարհի երկրների հետ համագործակցության վրա: Իրանը միշտ ձգտել ու ձգտում է կայունության , անվտանգության ու խաղաղության և վճռակամ է ահաբեկչության դեմ պայքարում», ընդգծել է Բահրամ Ղասեմին: