Լվովի մարզի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել. հանքափորներ են զոհվել
Մարտ 02, 2017 21:10 Asia/Tehran
Ուկրաինայի Լվովի մարզում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է լեռնապարի փլուզման, հայտնում է «112» հեռուստաալիքը:
Պայթյունի պահին հանքահորում 34 մարդ է եղել: Նախնական տեղեկություններով՝ 8 հանքափոր է զոհվել, 6-ը վնասվածքներ են ստացել, եւս 20-ի ճակատագիրն անհայտ է:
Փրկարարները հանքահորից հանքափորների են դուրս բերում, որոնց ճակատագիրը նախկինում անհայտ էր: 20 հանքափորներին դուրս են բերում վերելակի միջոցով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Լվովի մարզի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ համաուկրաինական սուգ է հայտարարել:
News.am
Պիտակ