Մերկելն ու Թրամփը կհանդիպեն Վաշինգտոնում. Sueddeutsche Zeitung
https://parstoday.ir/hy/news/world-i55820-Մերկելն_ու_Թրամփը_կհանդիպեն_Վաշինգտոնում._sueddeutsche_zeitung
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 05:35 Asia/Tehran
  • Մերկելն ու Թրամփը կհանդիպեն Վաշինգտոնում. Sueddeutsche Zeitung

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Sueddeutsche Zeitung-ի փոխանցմամբ` Մերկելի ու Թրամփի հանդիպումը ծրագրված է մարտի 14-ին Վաշինգտոնում: Այլ մանրամասներ պարբերականը չի հաղորդում:

Հանդիպումը կդառնա առաջինը երկու երկրների ղեկավարների համար Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:

Armenpress.am