Կոնգրեսը զգուշացրել է Թրամփին` ՀԳՀԾ-ի չեղարկման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i55830-Կոնգրեսը_զգուշացրել_է_Թրամփին_ՀԳՀԾ_ի_չեղարկման_կապակցությամբ
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն այդ երկրի նախագահին զգուշացրել են ՀԳՀԾ-ն չեղարկելու մասին իր նախընտրական խոստումի հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 07:20 Asia/Tehran
  •  Կոնգրեսը զգուշացրել է Թրամփին` ՀԳՀԾ-ի չեղարկման կապակցությամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն այդ երկրի նախագահին զգուշացրել են ՀԳՀԾ-ն չեղարկելու մասին իր նախընտրական խոստումի հետևանքների կապակցությամբ:

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դեմոկրատական ներկայացուցիչ Բիլ Ֆասթերն ուրբաթ օրն անդրադառնալով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության դեմ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներին, գրել է. «ՀԳՀԾ-ի չեղարկումը չի բխում ԱՄՆ-ի շահերից»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան  անդամը հավելել է. «Իրանը մինչ այսօր հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»:

Ֆասթերի նամակը ստորագրել են 60 դեմոկրատականներ:

«Սի Էն Էն» հեռուստակայանը մի հաղորդման ընթացքում հայտարարել է, թե ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփ այլևս ՀԳՀԾ-ն չեղարկելու կամ նույնիսկ վերանայելու մասին չի խոսում, քանի որ Սիոնիստական ռեժիմի զինվորական հրամանատարները հանգել են այն եզրակացության, որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում հաղթելու որևէ շանս չունեն: