Հատուկ աղբամանը սննդի մնացորդները 24 ժամում վերածում է պարարտանյութի
Տեխնոլոգիական նորարարությունները շարունակում են զարմացնել ամեն օր և առավել հարմարավետ ու շահավետ դարձնել կենցաղային աշխատանքը:
Tech Insider-ն այս անգամ ներկայացրել է փոքրածավալ խոհանոցային աղբարկղը, որը սննդի մնացորդները 24 ժամում վերածում է պարարտանյութի: Ամերիկյան ընկերության ստեղծած ZERA Food Recycler աղբամանը մշակման է ենթարկում սննդային մնացորդների 95 տոկոսը:
Օգտագործելով բուսական հավելանյութեր, խառնող-կտրող դանակի, թթվածնի, ջերմության և խոնավության միջոցով յուրահատուկ սարքը կարող է մեկ շաբաթում հավաքվող սննդի մնացորդներից 24 ժամում տնական պարարտանյութ ստանալ, որը հետագայում կարելի է օգտագործել մարգագետիններում, ծաղկամաններում և պարտեզում:
Այս սարքը օգնում է միանգամից երկու խնդիր լուծել` կրճատել դեն նետվող սննդի մնացորդները և նպաստել պարարտանյութի արտադրմանը:
Tert.am