Սոմալիում սովի պատճառով 2 օրում 100-ից ավել մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/world-i55962-Սոմալիում_սովի_պատճառով_2_օրում_100_ից_ավել_մարդ_է_մահացել
Սոմալիում, որտեղ երաշտ է, վերջին 48 ժամում սովից առնվազն 110 մարդ է մահացել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 05, 2017 12:42 Asia/Tehran
  • Սոմալիում սովի պատճառով 2 օրում 100-ից ավել մարդ է մահացել

Սոմալիում, որտեղ երաշտ է, վերջին 48 ժամում սովից առնվազն 110 մարդ է մահացել:

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով այդ երկրի վարչապետ Հասան Ալի Հայրեյին:

Գործակալությունը հայտնում է, որ իշխանությունները մահացածների մասին տվյալներ հրապարակել են առաջին անգամ այն պահից ի վեր, երբ երեքշաբթի հայտարարել են ազգային աղետի մասին: Վարչապետը հրապարակել է միայն երկրի հարավարևմտյան Բայ շրջանի տվյալները:

1in.am