Մարիամ Միրզախանի. Առաջին կինը, որ Մաթեմատիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել
Իրանցի Մարիամ Միրզախանին դարձել է առաջին կինը, որն արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Ֆիլդսի մեդալի, որը հայտնի է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ» անունով: Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է:
Միջազգային մաթեմատիկական միությունը Ֆիլդսի մեդալը շնորհում է 4 տարին մեկ 40-ը չբոլորած այն մաթեմատիկոսներին, ովքեր խոստումնալից հաջողություններ են ունենում: Այժմ կա 54 տղամարդ և 1 կին մեդալակիր մաթեմատիկոս: Մարիամ Միրզախանին ընտրել են «կոր մակերևույթների համաչափության հասկացության մասին» տեսության մեջ իր ունեցած մեծ ներդրումների համար: Շատերը հույս ունեն, որ Միրզախանիի մեդալը փոփոխության նշան է. «Ուրախ կլինեմ, եթե դա խրախուսի կին գիտնականներին և մաթեմատիկոսներին»,-ասուլիսի ժամանակ ասել է Միրզախանին: Միրզախանին, որը սովորել է Հարվարդում և այժմ Ստենֆորիդ համալսարանի պրոֆեսոր է, պատմել է, որ ի սկզբանե չի գիտակցել իր մաթեմատիկական ունակությունները: «Չեմ կարծում, որ բոլորը պետք է դառնան մաթեմատիկոս, բայց չեմ էլ կարծում, թե ուսանողները շատ են տեղ տալիս մաթեմատիկային: Միջակարգ դպրոցում մի քանի տարի շարունակ ես մաթեմատիկայից թույլ էի, հետաքրքրված չէի դրանով: Եթե հետաքրքրություն չցուցաբերես, մաթեմատիկան անիմաստ կթվա»,-ասում է գիտնականը: 1994 և 1995 թվականներին նա պարգևատրվել է ոսկե մեդալով երկու իրար հաջորդող միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում։ 1995 թվականին նա առաջին իրանցի աշակերտուհին էր, որին հաջողվել էր գրանցել բացարձակ արդյունք միջազգային օլիմպիադայում: Կենսագրության մեջ նշվում է, որ նա Իրանի քաղաքացի է: Միրզախանին ամուսնացել է ազգությամբ չեխ Ժան Վոնդրակի հետ:
Ankakh.com