Transparency International-ը Ասիայում կաշառատուների թիվը գնահատել Է 900 միլիոն
https://parstoday.ir/hy/news/world-i56202-transparency_international_ը_Ասիայում_կաշառատուների_թիվը_գնահատել_Է_900_միլիոն
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բնակիչների ավելի քան 25 տոկոսը, որը գերազանցում Է 900 միլիոն թիվը, հարկադրված Է կաշառք տալ, որպեսզի պետական ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 16:08 Asia/Tehran
  • Transparency International-ը Ասիայում կաշառատուների թիվը գնահատել Է 900 միլիոն

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բնակիչների ավելի քան 25 տոկոսը, որը գերազանցում Է 900 միլիոն թիվը, հարկադրված Է կաշառք տալ, որպեսզի պետական ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ Transparency International-ի զեկույցում: 

Այս եզրակացություններն արվել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 16 երկրներում ապրող ավելի քան 20 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման հիման վրա: Հետազոտողները պարզել են, որ հարցման մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդն ստիպված Է եղել կաշառք տալ:

Ուսումնասիրության տվյալներով՝ կաշառակերությունը հատկապես տարածված Է Հնդկաստանում եւ Վիետնամում: Այս երկրներից հարցվածների գրեթե երկու երրորդը հայտարարել Է, որ իրենք պետք Է կաշառքներ տային, որպեսզի հնարավորություն ստանային օգտվելու պետական կրթության եւ առողջապահության ծառայություններից: 

Կոռուպցիայի հետ կապված իրադրությունն ամենից լավ Է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ Ավստրալիայում: Կոռուպցիային ամենից վատ Է վերաբերվում Մալայզիայի եւ Վիետնամի բնակչությունը, որոնց իշխանություններն ամենավատ գնահատականներն են ստացվել հարցման մասնակիցներից:

Armenpress.am