Transparency International-ը Ասիայում կաշառատուների թիվը գնահատել Է 900 միլիոն
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բնակիչների ավելի քան 25 տոկոսը, որը գերազանցում Է 900 միլիոն թիվը, հարկադրված Է կաշառք տալ, որպեսզի պետական ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ Transparency International-ի զեկույցում:
Այս եզրակացություններն արվել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 16 երկրներում ապրող ավելի քան 20 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման հիման վրա: Հետազոտողները պարզել են, որ հարցման մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդն ստիպված Է եղել կաշառք տալ:
Ուսումնասիրության տվյալներով՝ կաշառակերությունը հատկապես տարածված Է Հնդկաստանում եւ Վիետնամում: Այս երկրներից հարցվածների գրեթե երկու երրորդը հայտարարել Է, որ իրենք պետք Է կաշառքներ տային, որպեսզի հնարավորություն ստանային օգտվելու պետական կրթության եւ առողջապահության ծառայություններից:
Կոռուպցիայի հետ կապված իրադրությունն ամենից լավ Է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ Ավստրալիայում: Կոռուպցիային ամենից վատ Է վերաբերվում Մալայզիայի եւ Վիետնամի բնակչությունը, որոնց իշխանություններն ամենավատ գնահատականներն են ստացվել հարցման մասնակիցներից:
Armenpress.am