ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը տեղի կունենա մայիսին Թբիլիսիում
https://parstoday.ir/hy/news/world-i56306-ՆԱՏՕ_ի_Խորհրդարանական_վեհաժողովի_գարնանային_նստաշրջանը_տեղի_կունենա_մայիսին_Թբիլիսիում
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը կանցկացվի մայիսի 26-29-ը Վրաստանի մայրաքաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 16:16 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը տեղի կունենա մայիսին Թբիլիսիում

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը կանցկացվի մայիսի 26-29-ը Վրաստանի մայրաքաղաքում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հաղորդել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը` Իտալիայում վրաց վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլիի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Պաոլո Ալլիի հանդիպման ավարտին ստացված տեղեկության հիման վրա:  Աղբյուրի տվյալներով` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և դաշինքի միջև համագործակցության փաթեթի դրույթների իրագործման հարցերը: Ալլին ընդգծել է, որ Վրաստանը մեծ հաջողությունների է հասել ՆԱՏՕ-ի ինտեգրման ճանապարհին: Նշվում է, որ մարտի 8-ին Հռոմ կատարած այցի շրջանակներում վրաց վարչապետը մասնակցել է իտալա-վրացական բիզնես համաժողովին, որի ընթացքում քննարկվել են առևտրի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:

Tert.am