Ավելացել են Գերմանիա-Թուքիա տարաձայնությունների խորացման կապակցությամբ մտահոգությունները
https://parstoday.ir/hy/news/world-i56386-Ավելացել_են_Գերմանիա_Թուքիա_տարաձայնությունների_խորացման_կապակցությամբ_մտահոգությունները
Գերմանիայի կանցլերը զգուշացրել է Բեռլինի և Անկարայի միջև տարաձայնությունների խորացման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 13:17 Asia/Tehran
  • Ավելացել  են Գերմանիա-Թուքիա տարաձայնությունների խորացման կապակցությամբ մտահոգությունները

Գերմանիայի կանցլերը զգուշացրել է Բեռլինի և Անկարայի միջև տարաձայնությունների խորացման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը հինգշաբթի օրը հայտարարել է,որ չնայած Թուրքիայի կառավարության որոշ դիրքորոշումները ընդունելի չեն , բայց այդ երկիրը համարվում է Բեռլինի անվտանգության ու գեոպոլիտիկական գործընկերը ՆԱՏՕ-ում:

Նշելով ,որ Գերմանիայից հեռու մնալը Թուրքիայի շահերից չի բխում, Մերկելը հստակեցրել է.«Բեռլինը համատեղ արժեքների շրջանակում ջանքեր է գործադրում Անկարայի հետ համագործակցելու ուղղությամբ»:

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանման դաշնային վարչությունը հայտարարել է.«Հաշվի առնելով Բեռլինի և  Անկարայի  միջև լարվածությունները , Գերմանիայում Թուրքիայի հետախուզական խափանարարությունների դեպքերն ավելացել են»:

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, Գերմանիայում Թուրքիայի պետական պաշտոնատարների քարոզչական ելույթների չեղարկմամբ ավելի են սրվել  երկու երկրի հարաբերություններում տիրող լարվածությունները: