Դոնալդ Տուսկը ԵԽ-ի նախագահ վերընտրվեց
https://parstoday.ir/hy/news/world-i56404-Դոնալդ_Տուսկը_ԵԽ_ի_նախագահ_վերընտրվեց
Չնայած Լեհաստանի հակառակությանը, ԵՄ-ի խորհրդի հինգշաբթի օրվա նիստում Դոնալդ Տուսկը վերընտրվեց ԵԽ-ի նախագահի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 04:03 Asia/Tehran
  • Դոնալդ Տուսկը ԵԽ-ի նախագահ վերընտրվեց

Չնայած Լեհաստանի հակառակությանը, ԵՄ-ի խորհրդի հինգշաբթի օրվա նիստում Դոնալդ Տուսկը վերընտրվեց ԵԽ-ի նախագահի պաշտոնում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Տուսկը խոստացել է ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո այդ կառույցի բարեկարգման ուղղությամբ ջանք գործադրել:

ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարները հինգշաբթի օրը Բրյուսելում գումարված նիստում կողմ քվեարկեցին ԵԽ-ի պաշտոնում Տուսկի վերընտրությանը:

Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկը 2.5 տարի ևս վարելու է ԵԽ-ի ղեկը:

Լեհաստանի աջակողմյան կառավարությունը լինելով չափավորական Տուսկի խիստ ընդդիմադիրը սպառնացել էր, որ Տուսկի նախագահության հետ ԵՄ-ի ղեկավարների համաձայնության դեպքում խափանելու է այդ կապակցությամբ քվեարկության նիստը, այդուհանդերձ հիշյալ նիստը գումարվեց: