Դոնալդ Տուսկը ԵԽ-ի նախագահ վերընտրվեց
Մարտ 10, 2017 04:03 Asia/Tehran
Չնայած Լեհաստանի հակառակությանը, ԵՄ-ի խորհրդի հինգշաբթի օրվա նիստում Դոնալդ Տուսկը վերընտրվեց ԵԽ-ի նախագահի պաշտոնում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Տուսկը խոստացել է ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո այդ կառույցի բարեկարգման ուղղությամբ ջանք գործադրել:
ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարները հինգշաբթի օրը Բրյուսելում գումարված նիստում կողմ քվեարկեցին ԵԽ-ի պաշտոնում Տուսկի վերընտրությանը:
Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկը 2.5 տարի ևս վարելու է ԵԽ-ի ղեկը:
Լեհաստանի աջակողմյան կառավարությունը լինելով չափավորական Տուսկի խիստ ընդդիմադիրը սպառնացել էր, որ Տուսկի նախագահության հետ ԵՄ-ի ղեկավարների համաձայնության դեպքում խափանելու է այդ կապակցությամբ քվեարկության նիստը, այդուհանդերձ հիշյալ նիստը գումարվեց:
Պիտակ