ՄԱԿ.«Իսրայելը պետք է հարգի պաղեստինցիների կրոնական իրավունքները»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների կրոնական իրավունքները հարգելու անհրաժեշտությունը:
Ֆարհան Հաղղը շաբաթ օրը Նյու Յորքում, հակադարձելով Երուսաղեմում ազանի ձայնը արգելելու մասին օրենքի նախագծի ընդունմանը, նշել է .«Իսրայելը պետք է հարգի պաղեստինցիների կրոնական իրավունքները»:
Իսրայելի խորհրդարանը նախնական կարգով ընդունել է Երուսաղեմի մզկիթից ազանի ձայնի արձակումը: Հիշյալ օրենքով արգելվում է Երուսաղեմում առավոտյան ազանի ձայնը բարձրախոսով արձակելը:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Էսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Պաղեստինի մզկիթներից հնչում է ազանի ձայնը և օկուպանտ ուժերը հեռացվելու են այդ տարածքից:
Ի դեպ, պաղեստինցիներն ուրբաթ օրը ի նշան բողոքի այդ օրենքի ընդունման դեմ ցույցեր են անցկացրել Գազայի հատվածում:
Գազայի կրոնական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի մզկիթները մի քանի անգամ շրջաբերական նոտա են ստացել ազանի ձայնը բարձրախոսով եթեր չտալու կապակցությամբ: