Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
https://parstoday.ir/hy/news/world-i56640-Աբխազիայում_խորհրդարանական_ընտրություններ_են_ընթանում
Աբխազիայի բոլոր ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, հայտնում է «Sputnik-Աբխազիան»:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 12, 2017 08:43 Asia/Tehran
  • Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Աբխազիայի բոլոր ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, հայտնում է «Sputnik-Աբխազիան»:

«Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ուղիղ ժամը 8-ին, տեղամասերը բացելիս ոչ մի խնդիր չի առաջացել: Հուսով ենք, որ ընտրությունները բարձր մակարդակով կանցնեն»,- նշել են ԿԸՀ-ից:

Աբխազիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մարտի 12-ին 35 միամանդատ ընտրատարածքներում: Հաղթող կհամարվի այն թեկնածուն, որն իր ընտրատարածքում կստանա 50 տոկոս գումարած մեկ ձայն: Եթե մրցակիցներից ոչ մեկը կեսից ավելի ձայն չստանա, 2 շաբաթ հետո կանցկացվի երկրորդ փուլ: Ընտրությունները կայացած են ճանաչվում 25 տոկոս մասնակցության դեպքում:

news.am