Մեքսիկայում զինաթափել ու ձերբակալել են մի ամբողջ քաղաքի ոստիկանությանը
Մարտ 15, 2017 08:30 Asia/Tehran
Մեքսիկայի Օկոտլան քաղաքում բռնի կերպով զինաթափել ու ձերբակալել են բոլոր ոստիկաններին։
Այս մասին հայտնել է Խալիսկո նահանգի միասնական ոստիկանական ուժերի հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պատճառ կարող են հանդիսանալ այն կասկածները, որ նրանց շարքեր հանցագործներ են ներթափանցել։ Սակայն տվյալ տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հնչել։
Դատախազության տվյալներով՝ Օկոտլանում կարգուկանոնին կհետեւեն Խալիսկոյի իշխանություններին ենթակա ոստիկանները։
News.am
Պիտակ