ԱՄՆ-ում գաղտնազերծել են միջուկային զենքի փորձարկման հարյուրավոր տեսագրություններ. Business Insider
https://parstoday.ir/hy/news/world-i57078-ԱՄՆ_ում_գաղտնազերծել_են_միջուկային_զենքի_փորձարկման_հարյուրավոր_տեսագրություններ._business_insider
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էռնեստ Լոուրենսի անվան Լիվերմորյան ազգային լաբորատորիայի ֆիզիկոս Գրեգ Սպրիգսն իր գործընկերների հետ հավաքել և համացանցում հրապարակել է հարյուրավոր գաղտնազերծված տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են միջուկային զենքի փորձարկումները մթնոլորտում: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 13:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գաղտնազերծել են միջուկային զենքի փորձարկման հարյուրավոր տեսագրություններ. Business Insider

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էռնեստ Լոուրենսի անվան Լիվերմորյան ազգային լաբորատորիայի ֆիզիկոս Գրեգ Սպրիգսն իր գործընկերների հետ հավաքել և համացանցում հրապարակել է հարյուրավոր գաղտնազերծված տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են միջուկային զենքի փորձարկումները մթնոլորտում: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` Սպրիգսի գլխավորությամբ փորձագետների թիմը վերականգնել է 1945-1962 թվականներին ԱՄՆ-ում իրականացված միջուկային փորձարկումների ժապավենները: Ներկա պահին մասնագետների տրամադրության տակ առկա է մոտ 6,5 հազար տեսահոլովակ, որոնցից թվայնացվել է մոտ 4,2 հազարը, ևս 750-ը գաղտնազերծվել է:

Նշվում է, որ 1945-1962 թվականներին ԱՄՆ-ն 210 միջուկային փորձարկում է իրականացրել մթնոլորտում, որոնցից արվել է մոտ 10 հազար տեսագրություն: Դրանց մեծամասնությունը բաշխվել է ԱՄՆ-ի գաղտնի պահեստներում:

Հայտնի է, որ փորձագետների թիմին 5 տարի է պահանջվել տեսագրությունները լաբորատորիայում հավաքելու համար:

 

 

http://www.tert.am/am/