Թրամփի հովանավորությամբ, Նեթանյահուն կրկին խոսել է սիոնիստական քաղաքավանների կառուցման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i57102-Թրամփի_հովանավորությամբ_Նեթանյահուն_կրկին_խոսել_է_սիոնիստական_քաղաքավանների_կառուցման_մասին
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ իրագործելու է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական նոր քաղաքավաններ կառուցելու իր խոստումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 04:02 Asia/Tehran
  • Թրամփի հովանավորությամբ, Նեթանյահուն կրկին խոսել է սիոնիստական քաղաքավանների կառուցման մասին

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ իրագործելու է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական նոր քաղաքավաններ կառուցելու իր խոստումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Նեթանյահուն Միջին Արևելք գործուղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակ Ջեյսոն Գրինբլաթի հետ երկրորդ հանդիպումից ժամեր առաջ հայտարարել է, թե հույսով է, որ Վաշինգտոնի հետ համաձայնության կգա` սիոնիստական քաղաքավանների ճակատագրի շուրջ:

Նեթանյահուն և Գրինբլաթը երկուշաբթի օրը տեղի ունեցած և հինգ ժամ տևած առաջին հանդիպման ընթացքում քննարկել են այսպես կոչված խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ սիոնիստական քաղաքավանների կառուցման հարցը:

Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների համարձակությունը կրկնապատկվել է և չնայած քաղաքավանների կառուցումը դադարեցվելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հրապարակմանը, ամեն օր պաղեստինցիների տարածքներում նոր քաղաքավանների կառուցման նախագիծ են ներկայացվում:

Սիոնիստական ռեժիմի վարչապետը Դոնալդ Թրամփին անվանել է Իսրայելի հզոր հովանավորը:

Ընտրապայքարի ժամանակ ու նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, Դոնալդ Թրամփը բացի Սիոնիստական ռեժիմի հանդեպ Վաշինգտոնի մշտական ու համակողմանի հովանավորությունից, խոստացավ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: