Ստոլտենբերգ․ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության ուղիները առաջվա պես բաց են
https://parstoday.ir/hy/news/world-i57182-Ստոլտենբերգ_Ռուսաստանի_հետ_ՆԱՏՕ_ի_երկխոսության_ուղիները_առաջվա_պես_բաց_են
Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության համար անհրաժեշտ ուղիները առաջվա պես բաց են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 19:25 Asia/Tehran
  • Ստոլտենբերգ․ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության ուղիները առաջվա պես բաց են

Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության համար անհրաժեշտ ուղիները առաջվա պես բաց են։

Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Կոպենհագենում՝ Դանիայի կառավարության ղեկավար Լարս Լյոկկո Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը մեր ամենամեծ հարեւանն է, ու մենք բաց ենք թողնում այն ուղիները, որոնք անհրաժեշտ են նրա հետ երկխոսություն վարելու համար»,- նշել է Ստոլտենբերգը։

Ռասմուսենի խոսքով, Ստոլտենբերգի հետ հանդիպման թեմաներն են եղել «Ռուսաստանի գործողությունները» ու «նոր սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությունը»։

News.am