Գերմանիան զգուշացրել է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i57282-Գերմանիան_զգուշացրել_է_Թուրքիային
Գերմանիայի ներքին գործերի նախարարը «նպատակային» է որակել Թուրքիայի վերջին սադրիչ քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 07:44 Asia/Tehran
  • Գերմանիան զգուշացրել է Թուրքիային

Գերմանիայի ներքին գործերի նախարարը «նպատակային» է որակել Թուրքիայի վերջին սադրիչ քայլերը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Թումաս Դեմզիրեն ասել է.-«Թուրքիան սադրիչ քայլ է անում Գերմանիայի և եվրոպական որոշ երկրների դեմ, ինչն անընդունելի է»:

Ներգաղթյալներին հյուրընկալելու կապակցությամբ Թուրքիայի և Եվրամիության միջև պայմանագրի մասին նա ասել է.-«Պայմանագիրը ստորագրվել է նախապես և  Թուրքիան պետք է իրականացնի իր պարտավորությունները»:

Բեռլին-Անկարա լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Գերմանիան և մի քանի այլ եվրոպական երկրներ արգելեցին Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի շուրջ թուրք պետայրերի քարոզչական հավաքների կազմակերպումն իրենց երկրներում:

Գերմանիայում բնակվող հազարավոր քրդեր շաբաթ օրը Ֆրանկֆուրտում ցույց են իրականացրել Թուրքիայի նախագահի և ապրիլին  հարաքվեի անցկացման դեմ:

Թուրքիայի քրդերի համախոհ ցուցարարներն Էրդողանին ահաբեկիչ են անվանել ՝ պահանջելով ազատ արձակել Օջալանին: