Գերմանիան զգուշացրել է Թուրքիային
Գերմանիայի ներքին գործերի նախարարը «նպատակային» է որակել Թուրքիայի վերջին սադրիչ քայլերը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Թումաս Դեմզիրեն ասել է.-«Թուրքիան սադրիչ քայլ է անում Գերմանիայի և եվրոպական որոշ երկրների դեմ, ինչն անընդունելի է»:
Ներգաղթյալներին հյուրընկալելու կապակցությամբ Թուրքիայի և Եվրամիության միջև պայմանագրի մասին նա ասել է.-«Պայմանագիրը ստորագրվել է նախապես և Թուրքիան պետք է իրականացնի իր պարտավորությունները»:
Բեռլին-Անկարա լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Գերմանիան և մի քանի այլ եվրոպական երկրներ արգելեցին Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի շուրջ թուրք պետայրերի քարոզչական հավաքների կազմակերպումն իրենց երկրներում:
Գերմանիայում բնակվող հազարավոր քրդեր շաբաթ օրը Ֆրանկֆուրտում ցույց են իրականացրել Թուրքիայի նախագահի և ապրիլին հարաքվեի անցկացման դեմ:
Թուրքիայի քրդերի համախոհ ցուցարարներն Էրդողանին ահաբեկիչ են անվանել ՝ պահանջելով ազատ արձակել Օջալանին: