Սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի օրակարգում
https://parstoday.ir/hy/news/world-i57372-Սիոնիստական_ռեժիմի_դեմ_պատժամիջոցները_ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_խորհրդի_նիստի_օրակարգում
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը օրակարգում ներառել է Իսրայելի ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառելու հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2017 07:16 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի օրակարգում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը օրակարգում ներառել է Իսրայելի ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառելու հարցը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը երկուշաբթի օրը նիստ է գումարելու, որի օրակարգում ներառված է լինելու զավթված տարածքներում Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցման հարցի քննարկումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելում մարդու իրավունքների կապակցությամբ հինգ բանաձևեր է ընդունել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառված է մի նախագծի քննարկում, որի համաձայն միջազգային հանրությանը կոչ է արվում Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցման հետ կապված պատժամիջոցներ սահմանել այդ ռեժիմի դեմ:

Այս բանաձևի նախագծում Իսրայելի ռեժիմից պահանջվել է դադարեցնել քաղաքավանների կառուցումը և վերադառնալ մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի վաղ բանաձև ընդունելով դատապարտել էր զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի միջոցով քաղաքավանների կառուցումը և պահանջել է դրա դադարեցումը: