Ֆրանսիան զենք կվաճառի Սաուդյան Արաբիային՝ Եմենի դեմ արյունալի պատերազմը շարունակելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i57466-Ֆրանսիան_զենք_կվաճառի_Սաուդյան_Արաբիային_Եմենի_դեմ_արյունալի_պատերազմը_շարունակելու_համար
Ֆրանսիայի նախագահը թույլ է տվել Սաուդյան Արաբիային զենք վաճառել: Այդ քայլով Եմենի ժողովրդին հրի ու սրի մատնելու հարցում Ֆրանսիան բացահայտորեն քաջալերում է Սաուդյան Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 14:01 Asia/Tehran
  • Ֆրանսիան զենք կվաճառի Սաուդյան Արաբիային՝ Եմենի դեմ արյունալի պատերազմը շարունակելու համար

Ֆրանսիայի նախագահը թույլ է տվել Սաուդյան Արաբիային զենք վաճառել: Այդ քայլով Եմենի ժողովրդին հրի ու սրի մատնելու հարցում Ֆրանսիան բացահայտորեն քաջալերում է Սաուդյան Արաբիային:

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Սաուդյան Արաբիային 455 մլն. եվրո արժողությամբ սպառազինություն վաճառելու լիցենզիան։ Գնված զենքերի մեծ մասը կօգտագործվի Եմենի ժողովրդի դեմ:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիային այդ քանակությամբ զենք վաճառելու խնդրին բացասաբար են արձագանքել Ֆրանսիայի կառավարությունը և այդ երկրի ԱԳ նախարարությունը, քանի որ վերջիններիս համոզմամբ զենքերը կօգտագործվեն Եմենի ժողովրդի դեմ:

2016թ. երբ Ֆրանսիան հայտարարեց, որ 20 մլրդ. եվրո արժողությամբ զենքի վաճառքի պատվեր է ստացել մի շարք երկրների քննադատեցին Ֆրանսիային և մեծ թվով միջազգային և ոչ պետական կազմակերպություններ, հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2016թ. բանաձևը, դատապարտեցին Սաուդյան Արաբիային ու պատերազմները հովանավորող երկրներին:

Amnesty International կազմակերպությունն ու մարդու իրավունքների պաշտպանները խստիվ դատապարտել են ԱՄՆ-ին, Բրիտանիային և Ֆրանսիային՝ Սաուդյան Արաբիայի զենք վաճառելու համար: