Բելառուսի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին ու Գերմանիային
Մարտ 25, 2017 09:26 Asia/Tehran
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԱՄՆ-ին և Գերմանիային` Մինսկի դեմ սադրիչ քայլեր ձեռնարկող գործակալներին նյութապես հովանավորելու համար:
«Սպոտնիկ» գործակալության հաղորդման համաձայն` ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է.-«ԱՄՆ-ն և Գերմանիան՝ Լեհաստանի և Լիտվայի միջոցով գումարներ են փոխանցում Մինսկի դեմ սադրիչ քայլեր ձեռնարկող գործակալներին»:
Ավելի վաղ, Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել էր, որ այդ երկրում ձերբակալվել են զինյալ ապստամբություն կազմակերպող տասնյակ ահաբեկիչներ:
Բելառուսը քաղաքական, տնտեսական և ռազմական ամուր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը փորձում է միջամտել Բելառուսի ներքին և արտաքին հարցերին:
Պիտակ