ՌԴ-ն հերքել է Թալիբանի հովանավորության մասին լուրերը
ՆԱՏՕ-ի ավագ պաշտոնատարը հայտարարել է, որ Մոսկվան հովանավորում է Թալիբան շարժմանը: ՌԴ-ի ՊՆ-ի խոսնակը անհիմն է համարել այդ հայտարարությունը:
Գեներալ Իգոր Կոնաշենկովը անհիմն է համարել ՆԱՏՕ-ի ԶՈՒ-ի հրամատարի կողմից ՌԴ-ի մասին կատարված հայտարարությունը: ՆԱՏՕ-ի ԶՈՒ-ի հրամանատար Կուրտիս Սկապարոտիի ՌԴ-ի մեղադրել էր Թալիբան շարժմանը հովանավորելու մեջ:
«Այս հայտարարությունը կատարվել է ԱՄՆ սենատում քանի որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի Եվրոպայի հրամանատարությանը առավել բյուջե հատկացնելու հարցն էր արծարծվել»․ հավաստիացրել է.նա:
Իգոր Կոնաշենկովը հավելել է.«Կուրտիս Սկապարոտին երբեմն դժգոհում է ՌԴ-ի ՊՆ-ի հետ հարաբերություններ չունենալու համար և վերջերս էլ խոստովանել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու հարցում առաջին քայլը վերցրել էՎաշինգտոնը»:
«Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Գեներալ Ֆլիլիպ Բրիդլավն էր ՌԴ-ին մեղադրել Աֆղանստանի հարցով, սակայն նա նույնպես ոչ մի ապացույց չեր ներկայացրել իր հայտարարոեւթյնա համար»: