Մեքսիկայի պատի կառուցումը համարվում է դավաճանություն
Մեքսիկայի մայր եկեղեցին հայտարարել է, որ այդ երկրի և ԱՄՆ-ի միջև սահմանային պատի կառուցման գործին օգնողները համարվում են ժողովրդի դավաճաններ:
Ըստ «France-Presse» գործակալության հաղորդման՝ Մեքսիկայի մայր եկեղեցին մարտի 26-ին մի հաղորդագրություն տարածելով, կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ կիրառել պատի կառուցման գործում շահ հետապնդող ընկերությունների նկատմամբ:
Հայտարարության մեջ ասված է.«Պատի կառուցումը միմիայն խտրականության է հանգեցնելու , իսկ նախագծում մասնակցությունը, գործնականապես հարվածելու է Մեքսիկայի շահերին , հեղինակությանն ու երկրի արժանապատվությանը»:
Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար ՝ Իլ-Դեֆոնսո Գուախարդոն շինարարական ընկերություններին զգուշացրել է, որ պատի կառուցման աշխատանքին մասնացությունը շահեկան չի լինելու:
Իշխանության հասնելուն պես, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը ներկայացրեց Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ծրագիրը ՝ անօրինական ներգաղթյալների մուտքը այդ երկիր կանխելու նպատակով : Նա հայտարարեց, որ պատի կառուցման ծախսերը պետք է հոգա ԱՄՆ հարավային հարևան երկիր ՝ Մեքսիկան: