ԱՄՆ-ը հարկադրաբար պետք է հարգի ՀԳՀԾ-ը
ԱՄՆ Պետդեպարտամենտի բյուրոյում Իրանի միջուկային գործի նախկին պատասխանատուն ասել է.«Իսրայելի լոբբին անկարող է ԱՄՆ նախագահին զերծ պահել համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումից»:
Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտե՝ AIPAC-ի համաժողովի ձեռքբերումների մասին, ԱՄՆ Պետդեպարտամենտի բյուրոյում Իրանի միջուկային գործի նախկին պատասխանատու ՝ Ջոն Լիմբերտը տարակուսանքով է արտահայտվել Իրանի և «5+1» խմբի հետ ստորագրած միջուկային համաձայնության մասին, ասելով.«Նախագահի իր պաշտոնը և միջազգային մասշտաբով երկրի հեղինակությունը պահպանելու համար, Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնությունը հարգելուց բացի, այլ ելք չունի»:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Լիմբերտն ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում ևս, Թրամփը պետք է լուրջ ընդունի ԻԻՀի-ի տարածաշրջանային դերակատարությունը»:
ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերջերս հակաիրանական շրջափակումներ սահմանելու նպատակը Թեհրանի հետ դիվանագիտական երկխոսությունն արժեզրկելու փորձ որակելով, Լիմբերտը հավաստել է.«Շրջափակումների սահմանման պատճառ դարձած Իրանի բալիստիկ հրթիռները և մյուս հարցերը ՝ բոլորը պատճառաբանության գործիքներ են, որոնց գլխավոր նպատակը ՝ ՀԳՀԾ-ի թուլացումը և ի վերջո դրա չեղարկումն է»: