Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը կարգադրել է մարտական պատրաստվածության բերել բանակը
https://parstoday.ir/hy/news/world-i58074-Հարավային_Կորեայի_Պաշտպանության_նախարարությունը_կարգադրել_է_մարտական_պատրաստվածության_բերել_բանակը
Հարավային Կորեայի հանրապետության Պաշտպանության նախարար Հան Մին Գուն երկրի զինված ուժերին կարգադրել է լիակատար պատրաստվածության վիճակի բերվելով «վճռականորեն հակազդել» Հյուսիսային Կորեայի ցանկացած գործողության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2017 13:20 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը կարգադրել է մարտական պատրաստվածության բերել բանակը

Հարավային Կորեայի հանրապետության Պաշտպանության նախարար Հան Մին Գուն երկրի զինված ուժերին կարգադրել է լիակատար պատրաստվածության վիճակի բերվելով «վճռականորեն հակազդել» Հյուսիսային Կորեայի ցանկացած գործողության:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հան Մին Գուն այդ հրամանը արձակել է երկրի  պարեկային և հրետանային ստորաբաժանումներ այցելելուց հետո: Նա ասել է.«Զինվորականները պետք Է ցանկացած պահի պատրաստ լինեն պատասխան հարված հասցնելու Հյուսիսային Կորեային ,եթե վերջինս դիմի սադրանքի»:

Նա հրամանագրում նշել է.«Բանակում ոչ ոք  իրավունք չունի չհնազանդվել և անկարգությունները չեն ներվում»:

Հյուսիսային Կորեան այս ամսվա ընթացքում երկու անգամ փորձարկել է հրթիռների նոր շարժիչներ:

Որոշ լրատվական աղբյուրներ հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան հավանաբար նախապատրաստվում է միջամայրցամաքային բալիստիկ  հրթիռ  արձակել և  միջուկային նոր փորձարկում կատարել: