Սպառնալի քայլերը համարվում են միջազգային իրավունքների ոտնահարում
https://parstoday.ir/hy/news/world-i58214-Սպառնալի_քայլերը_համարվում_են_միջազգային_իրավունքների_ոտնահարում
Բանգլադեշում անցկացվող Միջխորհրդարանական միության 136-րդ վեհաժողովին մասնակից Իրանի խորհրդարանական պատվիրակության անդամը միակողմանի տնտեսական շրջափոկումների և տարբեր երկրների դեմ սպառնալիքների կիրառումը որակել է միջազգային իրավունքների ոտնահարում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2017 13:59 Asia/Tehran
  • Սպառնալի քայլերը համարվում են միջազգային իրավունքների ոտնահարում

Բանգլադեշում անցկացվող Միջխորհրդարանական միության 136-րդ վեհաժողովին մասնակից Իրանի խորհրդարանական պատվիրակության անդամը միակողմանի տնտեսական շրջափոկումների և տարբեր երկրների դեմ սպառնալիքների կիրառումը որակել է միջազգային իրավունքների ոտնահարում:

Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բանգլադեշ գործուղված  Իրանի խորհրդարանական պատվիրակության անդամ Մասուդ Ռեզային, ապրիլի 2-ին , Միջխորհրդարանական միության 136-րդ վեհաժողովին առընթեր ասել է«Տարբեր երկրների ներքին գործերին միջամտելը, բռնագրավումը և ծայրահեղականությունը ոչ միայն խաղաղության, անվտանգության ու համաշխարհային զարգացմանն ուղղված սպառնալիք են համարվում, այլև խաթարում են միջազգային հանրության միասնականությունը»:

«ԻԻՀ համոզմամբ` պետությունները պետք է զերծ մնան միակողմանի քայլերից , այդ թվում տնտեսական շրջափակումներին և այլ սպառնալիքներից, քանզի նման քայլերը համարվում են միջազգային իրավունքների ոտնահարում».-ասել է Ռեզային: 

Միջխորհրդարանական  միության 135-րդ հերթական վեհաժողովը 2016 թվականի հոկտեմբերին կայացել էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Միջխորհրդարանական  միությունը հիմնադրվել է 1889 թվականին : Կենտրոնատեղին Ժնևում է և ներկայիս ունի 150 գլխավոր և ութ ոչ-անկախ անդամներ: