Մոսկվայում բերման են ենթարկվել 30 ընդդիմադիր ցուցարարներ
https://parstoday.ir/hy/news/world-i58256-Մոսկվայում_բերման_են_ենթարկվել_30_ընդդիմադիր_ցուցարարներ
Ռուսաստանի մայրաքաղաքում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում հարյուրավոր անձանց բերման ենթարկվելուց մեկ շաբաթ անց այդ երկրի ոստիկանությունը Մոսկվայում կայացած մեկ այլ ցույցի ընթացքում, բերման է ենթարկել 30 ընդդիմադիր ցուցարարների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2017 03:09 Asia/Tehran
  • Մոսկվայում բերման են ենթարկվել 30 ընդդիմադիր ցուցարարներ

Ռուսաստանի մայրաքաղաքում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում հարյուրավոր անձանց բերման ենթարկվելուց մեկ շաբաթ անց այդ երկրի ոստիկանությունը Մոսկվայում կայացած մեկ այլ ցույցի ընթացքում, բերման է ենթարկել 30 ընդդիմադիր ցուցարարների:

«Ինթերքաֆս»-ը հղում կատարելով Ռուսաստանի ոստիկանության ուժերի մամուլի ծառայությանը հաղորդել է, որ Մոսկվայում, հանրային կարգը խանգարելու պատճառով, 29 մարդ բերման է ենթարկվել:

Բերման ենթարկվածների մեջ է 16-ամյա Պավել Դիատլովը, ով Ռուսաստանում բողոքարար երիտասարդության խորհրդանիշը դարձավայն բանից  հետո, երբ հրապարակվեց անցած շաբաթվա հանրահավաքի ժամանակ էլեկտրականության կայմի վրա բարձրանալու ժամանակ նրան ցուցադրող պատկերը:

Ռուսաստանի թիվ մեկ ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնին, ով  ոստիկանության հրահանգն անտեսելով և մարտի 26-ի ցույցին մասնակցելու մեղադրանքով 15-օրյա ազատազրկման է դատապարտվել, հերքել է կիրակի օրվա հանրահավաքի հետ իր ցանկացած տեսակի առնչությունը:

Կիրակի օրվա հանրահավաքի կոչը «Ֆեյսբուք»-ում հրապարակել էր ոչ-այնքան հայտնի ազգայնական մի խումբ: Բողոքարարները հանրահավաք են անցկացրել Մոսկվայի կենտրոնում գտնվող Տվերսկայա պողոտայում:

Ռուսաստանի երկրորդ մեծ քաղաք Նովոսիբիրսկում   շուրջ 400 բողոքարարներ մասնակցել են հանրահավաքի որն այս անգամ արտոնվել էր քաղաքապետարանի կողմից: