Մոսկվայում բերման են ենթարկվել 30 ընդդիմադիր ցուցարարներ
Ռուսաստանի մայրաքաղաքում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում հարյուրավոր անձանց բերման ենթարկվելուց մեկ շաբաթ անց այդ երկրի ոստիկանությունը Մոսկվայում կայացած մեկ այլ ցույցի ընթացքում, բերման է ենթարկել 30 ընդդիմադիր ցուցարարների:
«Ինթերքաֆս»-ը հղում կատարելով Ռուսաստանի ոստիկանության ուժերի մամուլի ծառայությանը հաղորդել է, որ Մոսկվայում, հանրային կարգը խանգարելու պատճառով, 29 մարդ բերման է ենթարկվել:
Բերման ենթարկվածների մեջ է 16-ամյա Պավել Դիատլովը, ով Ռուսաստանում բողոքարար երիտասարդության խորհրդանիշը դարձավայն բանից հետո, երբ հրապարակվեց անցած շաբաթվա հանրահավաքի ժամանակ էլեկտրականության կայմի վրա բարձրանալու ժամանակ նրան ցուցադրող պատկերը:
Ռուսաստանի թիվ մեկ ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնին, ով ոստիկանության հրահանգն անտեսելով և մարտի 26-ի ցույցին մասնակցելու մեղադրանքով 15-օրյա ազատազրկման է դատապարտվել, հերքել է կիրակի օրվա հանրահավաքի հետ իր ցանկացած տեսակի առնչությունը:
Կիրակի օրվա հանրահավաքի կոչը «Ֆեյսբուք»-ում հրապարակել էր ոչ-այնքան հայտնի ազգայնական մի խումբ: Բողոքարարները հանրահավաք են անցկացրել Մոսկվայի կենտրոնում գտնվող Տվերսկայա պողոտայում:
Ռուսաստանի երկրորդ մեծ քաղաք Նովոսիբիրսկում շուրջ 400 բողոքարարներ մասնակցել են հանրահավաքի որն այս անգամ արտոնվել էր քաղաքապետարանի կողմից: